Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կանայք վերադառնում են ելման դիրքե՞ր

Կանայք վերադառնում են ելման դիրքե՞ր
19.07.2012 | 12:56

Բանականության քանորդի (intelligence quotient - IQ) մակարդակի որոշմամբ կատարված վերջին ուսումնասիրությունները հաստատել են, որ կանայք գերազանցում են տղամարդկանց` գրել է «La Repubblica»-ն: Հետազոտության հեղինակները կարծում են, որ ոչ թե կանայք ավելի խելացի են դարձել, այլ Ադամից ու Եվայից սկսած այդպես է եղել. պարզապես անցյալում նրանք հնարավորություն չեն ունեցել լիարժեք դրսևորելու իրենց ներուժը: Հնարավոր է նաև` նրանք տղամարդկանցից ավելի են հակված սթրեսների, ինչը նպաստում է մտավոր ներուժի զարգացմանը:

Հոգեբան Ջեյմս Ֆլինը պարզել է, որ արևմտյան երկրներում IQ թեստավորման արդյունքները միջին հաշվով 10 տարին մեկ 3 միավորով աճում են, այսինքն` ժամանակակից յուրաքանչյուր մարդ իր զարգացածությամբ պապերին ու նախապապերին 30 միավորով պետք է գերազանցի:

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ